Monday, October 29, 2012

«Ադրբեջանում ձևավորվում է մարդասպանների, սաֆարովների հասարակություն»

Panorama.am. 29-10-2012- «Ադրբեջանցիները սահմանամերձ գոտում դիմում են սադրանքների, որպեսզի սպանված զինվորների ներքին օրգանները վաճառելով` գումարներ վաստակեն»- այսօրվա ասուլիսու հայտարարեց «Արցախ» գնդի փոխհրամանատար Ռոլանդ Բաբայանը: Ըստ բանախոսի` Ադրբեջանի տարբեր զորամասերում տեղի ունեցող զինվորների սպանությունները հանրությանը ներկայացվում են, իբր հայ-ադրբեջանական սահմանագծում միջադեպեր: «Այս ամենն արվում է Ադրբեջանի կառավարության գիտությամբ և փաստացի բարձր հովանու ներքո»,- նշեց նա: Ռ.Բաբայանի կարծիքով` պետք է միջազգային հանրության ուշադրությունը գրավել ադրբեջանական դիպուկահարների սադրանքներին, ինչպես նաև ադրբեջանական զինվորների օրգանների վաճառքի փաստի վրա: «Պետք է աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում ձևավորված մարդակեր մեքենայի վրա և ամեն ինչ անել ադրբեջանական մարդակեր վարչակազմը կազմաքանդելու համար: Ադրբեջանում ձևավորվում է մարդասպանների, սաֆարովների հասարակություն»,-նշեց նա:

No comments: