Saturday, October 13, 2012

Ստեփանակերտի օրն է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարն ընդգծել է նման նշանակալի իրադարձությունների պատշաճ մակարդակով տոնելու անհրաժեշտությունը՝ այն կարևորելով թե քաղաքական և թե մշակութային տեսանկյունից: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

No comments: