Saturday, October 13, 2012

«Պրավդա. ռու». 7 տարբերակ, թե ինչու Թուրքիան պատերազմ չի սկսի

Թուրքիան պատերազմ սկսելու համարձակություն չի ունենա: Այս մասին գրում է «Պրավդա. ռու» պարբերականը :


 Panorama.am. 13-10-2012- «Սաուդյան Արաբիան և Կատարը, Սիրիայի դեմ վերջին անհաջող պանարաբական արշավանքից հետ, ըստ երևույթին, գտել են նրան, ով առաջինը կներգրավվի պատերազմի մեջ` դա Թուրքիան է: Չդադարող փոխհրաձգության պայմաններում, Թուրքիայի վարչապետ Էրդողանը կոչ է արել բնակչությանը պատրաստվել պատերազմի, մանավանդ, որ խորհրդարանը տվել է նրան նմանատիպ լիազորություններ: Ռուսաստանի համար սա դեպքերի զարգացման ամենաանհաջող տարբերակն է: Սակայն Էրդողանի նմանատիպ զգացմունքային կոչերը ներքին պահանջարկից ելնող «արտադրանք» է: Իրականում Էրդողանը չի համարձակվի լայնածավալ պատերազմ սկսել Սիրիայի դեմ»,-նշված է հոդվածում: Առաջին հերթին Սիրիայի կրոնական ուժեղ դաշնակից է համարվում շիա Իրանը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Սիրիայի դեմ հարձակումը նշանակում է հարձակում Իրանի վրա: Անհավանական է, որ Ահմադինեժադը թույլ կտա, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալվի: Այդ դեպքում Իսլամական հանրապետությունը կկորցնի դեպի Միջին Արևելք մուտքը և կհայտնվի թշնամիների օղակում: Երկրորդ` Սիրիային ոչ ակնհայտ,աջակցություն է ցուցաբերում Իրաքը, որտեղ իշխանության գլուխ կանգնած է վարչապետ Նուրի ալ-Մալիքը: Իրաքը, չնայած, ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Սիրիային մազութով է մատակարարում, իսկ նրա օդանավերի թռիչքադաշտերը իրանական ինքնաթիռների համար ծառայում են որպես տրանզիտային բազա, որոնք զինամթերք են տեղափոխում Ասադի ուժերի համար: Այստեղից բխում է նաև երրրոդ խնդիրը, որն ավելի վտանգավոր է Էրդողանի համար` քրդական խնդիրը: Եթե նա պատերազմ սկսի, ապա չի կարողանա վերահսկել թուրքական Քուրդիստանը: Քրդերի դեմ լայնածավալ պատերազմը արդեն սկսվել է: Չորրոդը` հեռանկար չկա, որ նման պատերազմի դեպքում աջակցություն կցուցաբերի Արևմուտքը: ԱՄՆ-ն իր զայրույթն է արտահայտել Թուրքիայի տարածքում տեղի ունեցող կրակոցների պատճառով: ԱՄՆ և Եվրոպան երկարատև հակամարտության համար այդքան գումար չունեն: Հինգերորդ` ինչ կլինի Թուրքիայի` ԵՄ անդակամցության գործընթացի հետ: Պատերազմի արդյունքում նա չի կարողանա կարգավորել հարևանների հետ հակամարտությունները: Վերցերորդ` Պուտինը թույլ չի տա Էրդողանին անմտածված քայլ կատարել: Վահաբիստների հաղթանակը Սիրիայում կբերի նրան, որ ազատ կարձակվեն հանցագործները, որոնք կշտապեն գնալ Կովկաս և ռուսական այլ մուսուլմանական տարածքներ: Այս մասին նշել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների համալսարանի` տարածաշրջանային և էթնոկրոնական Մերձվոլգյան կենտրոնի փորձագետ Ռայիս Սուլեյմանովը: Եվ վերջապես ի հայտ է եկել այնպիսի ազդանշաներ, որ և թուրքերը և այսպես կոչված «Սիրիայի ազգային խորհուրդը» փորձում են բանակցությունների մթնոլորտ ստեղծել: Իսկ Սիրիայի կառավարության դիրքորոշումը պարզ է` Բաշար Ասադը կմնա իր պաշտոնին, մինչև նրա 7-ամյա ժամկետը լրիվ չլրանա` 2014-ին: Հետո կլինեն նախագահական ընտրությունները, որում սիրիացիները կընտրեն իրենց նոր թեկնածուին:

No comments: