Saturday, October 13, 2012

Թեհրանը դատապարտում է Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը

1in.am. 13-10-2012-Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրանն իր դժգոհությունն է հայտնել ՄԱԿ-ի` Իրանում մարդու իրավունքների դրության վերաբերյալ զեկուցող Ահմեդ Շահիդի ոչ վաղ անցյալում հրապարակած զեկույցից: Իրանը զեկույցն անվանել է քաղաքական դրդապատճառներով պատրաստված, կանխակալ և օրինական հիմք չունեցող: Իրանի ԱԳՆ-ն երեկ քննադատության է ենթարկել զեկույցը, որում Իրանի կառավարությունը մեղադրվում է մարդու իրավունքների խախտման մեջ: Իրանի ԱԳՆ-ն զեկույցը որակել է որպես Իրանի հանդեպ թշնամական վերաբերմունքի արտացոլանք: Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ահմեդ Շահիդի զեկույցում տեղ գտած տեղեկությունները հիմնված են Իրանի թշնամիների տեղեկատվության վրա և չեն արտացոլում մարդու իրավունքների ոլորտի իրական պատկերը: Հիշեցնենք, որ Մալդիվների նախկին արտգործնախարար Ահմեդ Շահիդը ՄԱԿ-ի` Իրանում մարդու իրավունքների գծով զեկուցող է նշանակվել 2011 թվականի հունիսի 17-ին:

No comments: