Wednesday, October 24, 2012

Թվարկեմ այդ իրադարձությունները.

. Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան. այս հարցում քննադատելով Հայաստանի գերատեսչությունների թերացումները, համենայն դեպս արձանագրեցինք, որ դա մեզ համար դիվանագիտական նոր իրավիճակ է ստեղծում, որից պետք էր անպայման օգտվել: Արդեն գրեթե երկու ամիս է անցել, բայց որևէ գործնական արդյունք Հայաստանը դրանից չի քաղել: 2. Թուրքիայի ներգրավումը Սիրիայի ներքին հակամարտությունում. այստեղ վերջնականապես արձանագրվեց Թուրքիայի հռչակած «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության տապալումը: Այսօր Թուրքիան հարևանների մեծ մասի հետ վատ հարաբերությունների մեջ է: Սա լուրջ առիթ էր հայ-թուրքական հարաբերությունների մասով շեշտադրումները փոխելու: Այս ամենը համընկավ նաև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երրորդ տարելիցին: 3. Ռուս-թուրքական լարվածությունը. սրա հիմնական պատճառը երկու երկրների հակասություններն են Սիրիայի հարցում և վերջերս Թուրքիայի կողմից Մոսկվա-Դամասկոս չվերթի ստիպողական վայրէջքը Թուրքիայի տարածքում, որի արդյունքում հետաձգվեց նախագահ Պուտինի այցը Թուրքիա: 4. Ադրբեջանա-իրանական լարվածության մեծացում. այդ լարվածությունը կուլմինացիային հասավ պաշտոնական Բաքվի հրահրմամբ, երբ ակտիվացան խոսակցությունները Ատրպատականի՝ Ադրբեջանին պատկանելու մասին: Նոր ստեղծված այս իրավիճակում ինչ կարելի էր և դեռ կարելի է անել. 1. Հայաստանի դիվանագիտությունը պետք է շեշտադրումները փոխի և հրապարակային հայտարարություններում ու կուլիսային հանդիպումներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից անցնի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը: 2. Այս ճանապարհին որպես առաջին քայլ, հաշվի առնելով նաև Սաֆարովի դեպքը, Ադրբեջանի ռազմական հոխորտանքները, սահմանային ոտնձգություններն ու բանակցությունների՝ փակուղում լինելու փաստը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ որպես երկու սուվերեն քաղաքական միավոր, պետք է ստորագրեն Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող պայմանագիր: Պայմանագրի ստորագրումը պետք է լինի երկու նախագահների մակարդակով: Այս պահի դրությամբ առանց Լեռնային Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչելու, դա հստակ ուղերձ կլինի Ադրբեջանին, որ Հայաստանն արդեն սկսել է առաջին քայլերը կատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված լինելու փաստի ճանաչման հարցում: 3. Հիմնավորելով, որ արձանագրությունների ստորագրումից արդեն երեք տարի է անցել և Թուրքիան դրանց վավերացման ուղղությամբ որևէ քայլ չի արել, Հայաստանի իշխանությունները, եթե նույնիսկ դեռ պատրաստ չեն իրենց ստորագրությունը հետ կանչել արձանագրություններից, ապա գոնե պետք է դրանք հետ կանչեն Ազգային ժողովից: Ահավասիկ, առնվազն այս երեք քայլերով Հայաստանը ադեկվատ հակազդեցություն ցուցաբերած կլինի մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին և մնալով կառուցողական հարթությունում՝ բոլորովին նոր որակ կհաղորդի մեզ համար կարևորագույն այդ գործընթացներին»:

No comments: