Wednesday, October 10, 2012

Ադրբեջանական օդանավերը օգտվո՞ւմ են «Ստեփանակերտ» օդանավակայանի նավիգացիոն սարքավորումների ծառայությունից

News.am. 10-10-2012- «Ստեփանակերտ» օդանավակայանը շահագործման հանձնելու տեղեկատվության վերաբերյալ որոշ մտորումներից հետո Ադրբեջանը որոշել է վախեցնել «TALYES» ընկերությանը, որը ղարաբաղյան կողմին ապահովել է սարքավորումներով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մի շարք օտարերկրյա ընկերություններ համագործակցում են Հայաստանի հետ` օդանավակայանը սարաքավորումներով հագեցնելու գործընթացում: «Այդ ընկերությունների թվում է նաեւ «TALYES»-ը: Ադրբեջանական կողմը կապ է պահպանում այդ ընկերության հետ եւ պահանջել է անհապաղ դադարեցնել համագործակցությունը: Եթե դա տեղի չունենա, Ադրբեջանը համապատասխան քայլեր կձեռնարկի»,-ասել է նա:Մեկնաբանություն ստանալու համար NEWS.am-ը դիմեց ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանին: «Այո, Ստեփանակերտի օդանվակայանում նշված ընկերության նավիգացիոն սարքավորումներն են տեղադրված: DVOR/DME սարքավորումը տեղադրվել է 2010 թ-ին»,-հայտնեց նա: Ավելին, ըստ Ադբաշյանի, նշված սարքավորումը կոչված է ծառայելու ոչ միայն Ստեփանակերտի օդանավակայանին: «Այն վաղուց է գործում»,-ճշտեց վարչության պետը: Դրանից օգտվում են Հայաստանի օդային միջանցքի վրայով թռչող օտարերկրյա օդանավերը: Կարող են օգտվել նաեւ ԼՂՀ սահմանի մոտով Բաքու թռչող ինքնաթիռները:Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի «տեղեկացվածությունը» զարմանքի չի առաջացնում, որը մեծ «նորություն» է փորձում ներկայացնել ոչ առաջին տարին գործող սարքավորման առկայությունը: Իսկ բոլորին շանտաժի ենթարկելու փորձերը, ովքեր «կհամարձակվեն» համագործակցել Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ, արդեն զավեշտալի է դառնում:

No comments: