Wednesday, October 24, 2012

Թուրքիան ՀՕՊ կայաններ է տեղակայում Սիրիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net – 24-10-2012- Թուրքիան սկսել է հակաօդային պաշտպանության կայաններ տեղակայել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է Timeturk թերթը: ՀՕՊ բազաները տեղակայվել են Շանլիուրֆա գավառի Ակչակալե, Սուրուչի Ջեյլանպինար շրջաններում: Կայանները հագեցած կլինեն զենիթայի ու հակահրթիռային համակարգերով, ինչպես նաև ռադարներով: Ավելի վաղ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ծանր տեխնիկա էր տեղակայել: Հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից արձակված արկից Թուրքիայում հինգ քաղաքացի զոհվեց: Թուրքիան պատասխան հարված հասցրեց, իսկ թուրքական խորհրդարանը անդրսահմանային գործողությունների մանդատ տվեց Սիրիայի դեմ:

No comments: