Wednesday, October 17, 2012

Իտալիայի պաշտպանության նախարարը կայցելի Երևան

«Panorama.am», 16.10.2012: Հոկտեմբերի 16-18-ը նախատեսվում է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանը: Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի, պաշտպանության նախարար Ս. Օհանյանի և արտաքին գործերի նախարար Էդ. Նալբանդյանի հետ: Հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկումներ պաշտպանական բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության այցը Էջմիածին և հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի դիմավորման պաշտոնական արարողությունը, հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ և համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենան հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում:

No comments: