Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Խորասան նահանգում հայտարարել է, որ ձախողվել են Իրանին ծնկի բերելու Արևմուտքի ձգտումները: Խամենեին խոսել է Իրանի վրա ճնշում գործադրող արևմտյան երկրների քաղաքականության ձախողման մասին: Նա հիշեցրել է, որ չնայած արևմտյան ԶԼՄ-ների քարոզչությանը, Իրանը չի հրաժարվել որևէ բանակցությունից. դա վերաբերում է նաև «Վեցյակի» հետ միջուկային բանակցություններին: Խամենեին նաև շնորհակալություն է հայտնել այն բոլոր պաշտոնատար անձանց, պետական կառույցների ղեկավարներին, ինչպես նաև մշակութային և կրոնական գործիչներին, որոնք բարեխղճորեն ծառայում են իրենց ժողովրդին:
Wednesday, October 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment