Wednesday, October 24, 2012

Թաներ Աքչամը Հարվարդի համալսարանում ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին իր նոր գիրքը

1in.am. 24-10-2012- The Armenian-Mirror Spactator-ի փոխանցմամբ՝ թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը Հարվարդի համալսարանում ներկայացրել է իր նոր՝ «Մարդկության դեմ երիտթուրքերի հանցագործությունները. Հայոց ցեղասպանությունն ու էթնիկ մաքրումներն Օսմանյան կայսրությունում» գիրքը: Վերջինս հենված է ավելի քան 600 փաստաթղթերի վրա, որոնք առնչվում են Օսմանյան կայսրության տվյալ ժամանակաշրջանին: Գրքի շնորհանդեսի ժամանակ Թաներ Աքչամը հայտարարել է, որ գրքում Հայոց ցեղասպանության մասով անդրադարձել է երկու կարևոր հարցի. ի՞նչ տեղի ունեցավ, և ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Նա ընդգծել է, որ այդ ամենը բացատրելու համար դեռ պետք է երկար ուղի անցնել: Թաներ Աքչամը հույս է հայտնել, թե իր նոր գրքով կարող է ապացուցել, որ օսմանյան նյութերը տալիս են նույն տեղեկատվությունը, ինչ որ գերմանական, ամերիկյան ու բրիտանական արխիվները:

No comments: