Wednesday, October 31, 2012

Իրանցի նախարար. ԱՄՆ-ն ու Իսրայելը կիբերահաբեկիչներ են

Panorama.am. 30-10-2012- ԱՄՆ-ն հանդիսանում է կիբերահաբեկչության աղբյուր: Այս մասին
հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության Պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին` մեկնաբանելով ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի վերջին հայտարարությունը: Բացի այս, կիբերտարածքում որպես սպառնալիքի մեկ այլ աղբյուր իրանցի նախարարը մատնանշել է Իսրայելը: Այս մասին գրում է ՌԴ-ում Իրանի դեսպանատան պաշտոնական կայքը: Անդրադառնալով Իսրայելին` նախարարը մասնավորապես ասել է, որ Իսրայելը ԱՄՆ աջակցությամբ ծրագրում է կիբերհարձակումներ այն պետությունների վրա, որոնք դեմ են արտահայտվում իրենց քաղաքականությանը և կիբերհարձակումների հետևանքով փորձում ճնշում գործադրել դրանց վրա: Վահիդին ավելացրել է նաև, որ վերջին ժամանակներս Իրանը ենթարկվել է մի շարք հաքերային հարձակումների և բոլորը բարեհաջող չեզոքացվել են:

No comments: