Wednesday, October 10, 2012

Սաֆարովի արտահանձնման ևս մեկ պատճառ է ջրի երես դուրս գալիս

HayNews.am. 10-10-2012- Հունգարիան ձգտում է արագացնել Ադրբեջանի գազի մատակարարումը Հունգարիա, որի նպատակն է դիվերսիֆիկացնել իր էներգամատակարարման աղբյուրները: Այս մասին հայտարարել է հունգարացի պաշտոնյան, գրում է Foxbusiness-ը: «Կա երկու ճանապարհ Ադրբեջանական գազը Հունգարիա հասցնելու համար. Թուրքիայից Տրանս-Ադրիատիկ գազատարի կամ «Նաբուկո» գազատարի միջոցով»,-նշել է Հունգարիայի վարչապետի գրասենյակ պետքարտուղար Փիթեր Սիջարթոն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Նա հավելել է, որ բանակցություններ են տարվում այդ ծրագրի իրականացումն արագացնելու ուղղությամբ: «Հունգարիան փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր է, որը գազի մատակարարման հարցում մեծապես կախված է Ռուսաստանից: Հունգարիան մտադիր է նվազեցնել այս կախվածությունը»,-նշել է Սիջարթոն Ադրբեջանի Տնտեսության զարգացման նախարար Սահին Մուստաֆաևի հետ զրույցի ընթացքում: Այնպես որ չի բացառվում, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը կապված լինի նաև հենց այս գործարքի հետ: Հիշեցնենք, որ ըստ միջազգային մամուլի տվյալների` հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Սաֆարովին Բաքվին արտահանձնելու համար Ադրբեջանը ծախսել է մոտ 3 միլիարդ դոլար:

No comments: