Wednesday, October 10, 2012

Աբդուլլահ Գյուլը վավերացրել է TANAP գազատարի համաձայնագիրը

1in.am. 10-10-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ վավերացրել է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործման վերաբերյալ Ադրբեջանի հետ կնքված միջկառավարական համաձայնագիրը: Թուրքիան և Ադրբեջանն այդ համաձայնագիրը ստորագրել են հոնիսի 26-ին: Ըստ դրա՝ TANAP-ում թուրքական (BOTAŞ) մասնաբաժինը կազմելու է 20 տոկոս, իսկ ադրբեջանական (SOCAR) մասնաբաժինը՝ 80 տոկոս: Այս խողովակաշարը նախատեսված է ադրբեջանական գազը Թուրքիա և Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար: Ակնկալվում է, որ սկզբնական շրջանում խողովակաշարի տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր, որից մոտ 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է լինելու Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար:

No comments: