Wednesday, October 17, 2012

Իտալիայի Պաշտպանության նախարար. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի անվտանգության համար

News.am. 17-10-2012- Իտալիան մեծ նշանակություն է տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հոկտեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Իտալիայի Պաշտպանության նախրար Ջամպաոլո Դի Պաոլան: Նա հիշեցրել է, որ Իտալիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որը աջակցում է Հայաստանին եւ Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես ընդգծել է իտալացի նախարարը, այս հակամարտության կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի ոչ միան տարածաշրջանի, այլ նաեւ ողջ Եվրոպայի անվտանգության համար: Ջամպաոլո Դի Պաոլան հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել հարաբերությունները կառուցել վստահության հիման վրա եւ հավատարիմ մնալ բոլոր ժողովուրդների բարօրությանը եւ բարգավաճմանը նվիրված Հելսինկյան ամփոփիչ արձանագրությանը: Իտալիայի Պաշտպանության նախարարը եռօրյա այցով Հայաստան է ժամանել, որի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել Դի Պաոլայի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

No comments: