Tuesday, October 30, 2012

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը հանդես են եկել հաղորդագրությամբ, որտեղ խոսում են օրերս Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին: Համանախագահները նշում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հայտնել են միջնորդների հետ աշխատանքը շարունակելու վճռականություն: Նրանք եւ համանախագահները պայմանավորվել են քննարկումները շարունակել նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում: Համանախագահները հաղորդագրության մեջ նաեւ նշում են, որ կարեւորել են կողմերի միջեւ լարվածության թուլացումը, ինչպես նաեւ ներկայացրել են խաղաղ գործընթացը առաջ մղելուն ուղղված իրենց գաղափարները:

No comments: