1in.am. 30-10-2012- Օրերս մամուլում գրվեց, որ առաջիկայում սպասվում է մասոնական հավաք, որտեղ քննարկվելու է առաջիկա նախագահական ընտրությունների հարցը: Իրեն մասոն հռչակած ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, սակայն, հերքել էր` ասելով, որ ոչ մի հավաք տեղի չի ունեցել և առաջիկա 6-7 ամիսներին տեղի չի ունենալու: Սակայն վստահելի աղբյուրից «Հրապարակ»-ին հաջողվեց պարզել, որ մասոնական հավաք «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել մոտ 10 օր առաջ, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած մասոններ: Հավաքն օրերս ավարտվել է, սակայն Հայաստան ժամանածներից ոմանք դեռ չեն մեկնել, քանի որ առաջիկայում մի նոր հավաք է սպասվում, որին մասնակցելու են ավելի բարձրաստիճան մասոններ: Մասնավորապես սպասվում է, որ Հայաստան է ժամանելու Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզեն, ով անցած տարի աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովի շրջանակներում կրկին Հայաստանում էր և հանդես եկավ ասուլիսով: Tuesday, October 30, 2012
Մասոնական 2 հավաք` Հայաստանում. մամուլ
1in.am. 30-10-2012- Օրերս մամուլում գրվեց, որ առաջիկայում սպասվում է մասոնական հավաք, որտեղ քննարկվելու է առաջիկա նախագահական ընտրությունների հարցը: Իրեն մասոն հռչակած ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, սակայն, հերքել էր` ասելով, որ ոչ մի հավաք տեղի չի ունեցել և առաջիկա 6-7 ամիսներին տեղի չի ունենալու: Սակայն վստահելի աղբյուրից «Հրապարակ»-ին հաջողվեց պարզել, որ մասոնական հավաք «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել մոտ 10 օր առաջ, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած մասոններ: Հավաքն օրերս ավարտվել է, սակայն Հայաստան ժամանածներից ոմանք դեռ չեն մեկնել, քանի որ առաջիկայում մի նոր հավաք է սպասվում, որին մասնակցելու են ավելի բարձրաստիճան մասոններ: Մասնավորապես սպասվում է, որ Հայաստան է ժամանելու Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզեն, ով անցած տարի աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովի շրջանակներում կրկին Հայաստանում էր և հանդես եկավ ասուլիսով:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment