Tuesday, October 9, 2012

Թուրքիայում հաքերներին դատում են որպես ահաբեկիչներ

HayNews.am. 8-10-2012- Թուրքիայում ցանցահենների (հաքեր) համար մեղադրող կողմը 24 տարվա ազատազրկում է պահանջել, փոխանցում է CnnTurk-ը: Թուրքիայի ամենահայտնի հաքերային խմբավորումներից RedHack-ը հայտնի է իր ձախակողմյան հայացքներով և թուրքական պետական կայքերի վրա զանգվածային հարձակումներով: Թուրքական դատախազությունը ամիսներ առաջ հետաքննություն էր սկսել և 17 մարդու մեղադրել RedHack-ի անդամ լինելու մեջ: Նրանցից 7-ը պահվում էին կալանքի տակ: Արդեն հայտնի է մեղադրականը, որով RedHack-ի անդամներին սպառնում է մինչև 24 տարվա ազատազրկում: Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը RedHack-ին ճանաչել էր որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչի պատճառով էլ նրանց նկատմամբ նման մեծ պատիժ է պահանջվում:

No comments: