Tuesday, October 9, 2012

«Ներկված» Աթաթուրքը ադրբեջանցիների՞ ձեռքի գործն է

News.am. 9-10-2012- Հունգարիայի հայ համայնքում հերքել են թուրքական լրատվամիջոցների այն մեղադրանքները, թե հայերը Բուդապեշտում Աթաթուրքի արձանի պղծմանը մասնակցություն ունեն: «Ոչ մի տվյալ չկա կատարվածին հայերի մասնակցության մասին: Հայերի մասնակցությամբ ցանկացած միջադեպի մասին իրավապահներն անհապաղ տեղեկացնում են համայնքի ղեկավարությանը: Տվյալ դեպքում կատարվածի հետ հայերի մասնակցության վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հունգարիայի հայկական ազգային ինքնավարություն կազմակերպության փոխնախագահ Նիկողայոս Հակոբյանը: Նա հիշեցրեց, որ հայ համայնքն իսկապես դեմ էր հանդես գալիս հուշարձանի տեղադրմանը: «Սակայն նույն հաջողությամբ կարելի է խոսել նաեւ հույների մասնակցության մասին, նրանք եւս վրոդվված էին, ու նաեւ քրդերը»,-նշեց Հակոբյանը: Աթաթուրքի հուշարձանը Բուդապեշտում կանգնեցվել էր սեպտեմբերի 29-ին: Անցած գիշեր անհայտ անձինք կոտրել են հուշարձանը եւ ներկ լցրել վրան: Ուշագրավ է, որ միջադեպը համընկել է Բուդապեշտում ադրբեջանա-հունգարական գործարար համաժողվի անցկացման հետ: Հաշվի առնելով մեթոդները, որոնց ադրբեջանական կողմը հաճախ դիմում է, միանգամայն հնարավոր է, որ կատարվածը լինի հայերին «սեւացնելու» ադրբեջանական հերթական սադրանքը:

No comments: