Tuesday, October 9, 2012

Դիարբեքիրի քաղաքապետի ֆեյսբուքյան էջը գրաքննվում է թուրքական իշխանությունների կողմից

News.am. 9-10-2012- Թուրքական իշխանությունները շարունակում են տարբեր միջոցներով ճնշել քրդերի
շրջանում մեծ հեղինակություն վայելողԴիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրին։ Facebook-ում 300 հազար հետեւողներ ունեցող Օսման Բայդեմիրի էջը 7 օրով արգելափակվել է գրառումների եւ մեկնաբանություններ գրելու համար։ Օսման Բայդեմիրը քննադատել է թուրքական իշխանություններին՝ սոցիալական մեդիայում տեղեկատվություն ստանալը սահմանափող գրաքննություն անցկացնելու համար։ Նշենք, որ թուրքական դատարանը 7 օրով արգելափակել է Օսման Բայդեմիրի կայքը՝ «Facebook-ում իրավունքի եւ պատասխանատվության» մասին օրենքը խախտելու համար։ Բայդեմիրն օրեր առաջ իր էջում գրել էր, որ բանտում բռնաբարության ենթարկված քուրդ դեռահասը բարձրացել է լեռները, (միացել է PKK-ին-խմբ) որն էլ նրա էջը արգելափակելու որոշման հիմք է հանդիսացել։

No comments: