Monday, October 29, 2012

Թուրքիան աջակցում է «Ալ Քաիդա»-ին. Սիրիայի ԱԳՆ

1in.am. 29-10-2012- Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի
փոխարտգործնախարար Ֆայսալ Միկդադը հանդիպել է երկրում գտնվող իրանական Fars լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սեյիդ Նիզամեդդին Մուսեվիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը նշել են, որ Սիրիան և Իրանն ունեն ընդհանուր ու ռազմավարական նպատակներ: Նրանք ընդգծել են, որ տարիներ առաջ իր դիմադրողական դիրքորոշման պատճառով Իրանը ենթարկվեց Իրաքի հարձակմանը, իսկ դա կազմակերպած երկրներն այս անգամ էլ դուրս են եկել Սիրիայի դեմ, քանի որ Սիրիան դիմակայում է Իսրայելին: Միկդադն իր հերթին սուր քննադատության է ենթարկել Թուրքիային՝ ընդգծելով, որ այդ երկիրն աջակցում է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը: Նա հիշեցրել է թուրքական մամուլի այն հրապարակումը, թե Թուրքիային անհրաժեշտ է ընդգրկել ահաբեկչությանն աջակցող երկրների թվում, քանի որ Անկարայի ղեկավարությունն աջակցում է ահաբեկիչներին:

No comments: