Wednesday, October 17, 2012

Իրանի ԱԳՆ. Բաշար ալ-Ասադի լինել չլինելը որևէ կապ չունի օտար երկրների հետ

Panorama.am. 17-10-2012- Բաշար ալ-Ասադի լինել չլինելը որևէ կապ չունի օտար երկրների հետ: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով Սիրիայի ապագային առնչվող հարցին, մասնավորապես պատասխանել է. «Հիմնական ընտրությունը պետք է Սիրիայի ժողովուրդը կատարի, այնպես չէ, որ պետք է պայման դնել Բաշար ալ-Ասադը լինի, թե ոչ: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Սիրիայի ժողովրդի համար բարենպաստ միջավայր ստեղծվի, որպեսզի մարդիկ կարողանան ժողովրդավարան սկզբունքների համաձայն մասնակցել իրենց երկրի կառավարմանը»: «Համապատասխան բարենպաստ միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է դադարեցնել բախումներն ու տարբեր խմբավորումներին զենք մատակարարելու գործընթացը, որի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվում: Միևնույն ժամանակ, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերը պետք է ձեռնպահ մնան Սիրիայի ներքին գործերին միջամտելուց»,-նշել է Ռամին Մեհմանփարաստը:

No comments: