Tuesday, October 23, 2012

Պատրիկ Տևեճյանի պատգամավորությունն անվավեր ճանաչվեց

1in.am. 23-10-2012- Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» թերթը, հոկտեմբեր 18-ին Ֆրանսայի Սահմանադրական խորհուրդը Պատրիկ Տևեճյանի (UMP) և Հանրի Փլանիոլի (Կենտրոն) ընտրությունը չեղյալ համարող վճիռներ արձակեց: Խորհուրդն այդ որոշումները պատճառաբանեց ընտրական օրենսդրության խախտմամբ: Համապատասխանաբար՝ Հո դը Սենի 13-րդ և Վալ դը Մառնի 1-ին ընտրատարածքներում իրենց թեկնածությունը ներկայացրած Տևեճյանն ու Փլանիոլը որպես իրենց փոխանորդ էին նշել մարդկանց, որոնք արդեն ներկայացված էին ավագանու ցանկերում՝ հրաժարականի կամ մահվան պարագայում նրանց փոխարինելու համար: 2012 հունիսի 17-ի ընտրությունների երկրորդ փուլում, երբ Տևեճյանը միայն 200 ձայնի տարբերությամբ հաղթել էր Ժյուլիեն Լանտֆրիտին (արմատական կենտրոն), վերջինս վերոնշյալ պատճառաբանությամբ բողոքէր ներկայացրել: Տևեճյանի կողմը հակադարձել էր՝ ասելով, թե այդ փոխանորդը նախապես հրաժարվել էր իր նախորդ թեկնածությունից, բայց Սահմանադրական խորհուրդը մերժել էր նման պաշտպանությունը՝ ասելով, որ փոխանորդությունց հրաժարում թույլ տվող որևէ օրենք գոյություն չունի:

No comments: