Tuesday, October 23, 2012

«Իրավունք». Մասոնները կքննարկեն նախագահական ընտրությունները

Շուտով Երեւանում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի է ունենալու աշխարհի հայ մասոնների հավաքը։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։ «Մասոնների գերագույն հայոց օթյակում, որը այլ կերպ կոչվում է նաեւ Ազատ քարտաշների գերագույն օթյակ, քննարկվելու է Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունների հարցը։ Հայ մասոնները որոշելու են, թե 2013թ. նախագահական ընտրություններում ով է լինելու իրենց թեկնածուն։ Հավաքի ազդեցիկ դեմքերն են համարվում հայտնի իրավաբան Արմին Ջանյանը՝ ԱՄՆ-ից, ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը, տարբեր այլ քաղաքական դեմքեր։ Մեր ունեցած տեղեկություններով, հնարավոր է նաեւ ՀՀ նախկին նախագահներից մեկի մասնակցությունն այդ հավաքին»,- գրում է «Իրավունքը»։

No comments: