Saturday, October 13, 2012

Մեծ հնարավորություն

Հայ ցանկացած հայրենասեր, ներառյալ խորհրդարանի պատգամավորներն ու քաղաքական կուսակցությունների
ղեկավարները, պետք է ձգտի հայտնվել Երեւան-Ստեփանակերտ չվերթի ինքնաթիռում: Ըստ տեղեկությունների, այդ չվերթի տոմսերը դեռեւս չեն վաճառվում: Միեւնույն ժամանակ, տվյալ կանոնավոր չվերթներն անհրաժեշտ է իրականացնել, քանի որ դա ԼՂՀ-ն ճանաչելու կարեւոր քայլ է, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ԼՂՀ գործերին որեւէ միջամտության բացառում: Լիովին հնարավոր է ռազմական գործողությունների սկիզբը, սակայն ռազմավարության եւ պատմական հեռանկարի տեսանկյունից դա հնարավորություն է իրականացնել Ադրբեջանի ջախջախումը եւ այդպիսով սկզբունքային փոփոխություններ մտցնել աշխարհքաղաքական միտումներում: Տվյալ պատերազմում կորուստները ներկայում տասնյակ անգամներ պակաս կլինեն, քան ապագայի պատերազմում: Ներկայում հնարավորություն կա ոչնչացնելու Ադրբեջանի բոլոր ռազմաօդային ու հրթիռային ուժերը, հսկայական վնաս հասցնել հակառակորդի ենթակառուցվածքներին ու քաղաքացիական ավիացիային, եւ իհարկե նավթագազային համալիրին ցամաքում եւ ծովում: Արեւմտյան նավթային ընկերությունները կհամոզվեն, որ ռիսկերի մակարդակի գնահատականները, որ իրենց առաջարկել են վերլուծաբանները, բավական հարաբերական են եւ չեն համապատասխանում իրականությանը: Սպասում ենք Երեւան-Ստեփանակերտ ինքնաթիռ նստելու հրավերին: Իգոր Մուրադյան

No comments: