Wednesday, October 31, 2012

«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի պատասխանը Թուրքիային

Panorama.am. 30-10-2012- «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի` Թուրքիայի վերաբերյալ հրապարակված հոդվածը մի շարք հարցերի տեղիք է տվել և կոմիտեն ձեռնամուխ է եղել հրապարկել հարցերի պատասխանները: Այս մասին տեղեկացնում է «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի պաշտոնական կայքը: Նշենք, որ վերջերս «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն հրապարակել էր Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում նշվում էր, որ Թուրքիան համաշխարհային ռեկորդ է սահմանում՝ ազատազրկված լրագրողների թվով: «Անցյալ շաբաթ «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի` Թուրքիայի վերաբերյալ հրապարկված հոդվածի հարցում Թուրքիայի արդարադատության նախարարը խոստացել էր մանրամասն պատասխանել: Ահա և մեր պատասխանները»,- գրում է կոմիտեն: 1. ԼՊԿ-ն քաղաքական օրակարգ ունի Թուրքիայում: Սուտ է: ԼՊԿ-ն արդեն 31 տարի աշխատում է պաշտպանել աշխարհի բոլոր լրագրողների իրավունքները: Մենք չենք ընդունում որևէ կառավարությունից ֆինանսավորում: Ոչ մի լրագրող չպետք է ձերբակալվի իր աշխատանքի համար: 2. Ձեզ խաբել են մի շարք թուրք հետազոտողներ: Սուտ է: Չորս ամիս շարունակ մեր հետազոտողները ուսումնասիրել են ձերբակալվածների ցուցակը: Հիմնական զեկույցը կազմելիս, ԼՊԿ-ի անձնակազմը ճանապարհորդել է Թուրքիա` հանդիպել տասնյակ լրագրողների, վերլուծաբաների և իրավաբաններիր հետ: 3. Անհեթեթություն է երբ, ԼՊԿ-ն նշում է, որ Թուրքիայում ավելի շատ են լրագրողների նկատմամբ ճնշումները, քան Իրանում կամ Էրիթրեայում: Այն, ինչ մենք հրապարակում ենք, հիմնված են մանրակրկիտ ուսումնասիրության վրա և եկել ենք այն եզրահանգման, որ Թուրքիայում ավելի շատ լրագրողներ են ձերբակալված, քան մեկ այլ երկրում: 4. Այն լեզուն, որը դուք օգտագործել եք զեկույցում վիրավորական և կտրուկ էր: Մենք չենք համաձայնվում Ձեզ հետ: Զեկույցը քննադատական էր, բայց ազնիվ: Մենք օգտագործել ենք այնպիսի լեզու, որը նկարագրում է այն իրականությունը, որում թուրքական մամուլը ներկա պահին գտնվում է, տասնյակ լրագրողները իրենց աշխատանքի համար հիմա գտնվում են անազատության մեջ 5. ԼՊԿ-ն ոչ դատավոր է, ոչ էլ երդվյալ ատենակալների խումբ: Այո, դա Թուրքիայի դատարանների աշխատանքն է, որոշել ով է մեղավոր և ով անմեղ: Մենք համաձայն ենք: Մեր դերը` վերանայել ապացույցները և հրապարակային եզրակացություն կատարել: Ուստի, բազմաթիվ ապացույցներից հետո, սա է մեր եզրակացությունը:

No comments: