Tuesday, October 9, 2012

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժ

1in.am. 9-10-2012-Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն CNN Türk-ի եթերում սուր քննադատության է ենթարկել վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ կապված սիրիական զարգացումների հետ. «Ներկայումս Սիրիայում ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ թե Բաշար Ասադն է, այլ՝ Ռեջեփ Էրդողանը: Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմի ակունքներում կանգնած է հենց Էրդողանը: Այդ իրադարձությունները զարգանում են Բաշար Ասադի հանդեպ Թուրքիայի կառավարության տածած խոր ատելության պատճառով: Էրդողանին կոչ եմ անում հրաժարվել Սիրիայի հանդեպ անխիղճ մտադրություններից»: Աքչաքալեի միջադեպի (հրետակոծման) հետ կապված՝ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Ասադը չի ցանկանա այսպիսի իրավիճակում ևս մեկ «դարդ բերի իր գլխին»՝ ի դեմս Թուրքիայի դեմ պատերազմի: Նա հավելել է, որ այդ ամենը կարող է լինել այլ ուժերի սադրանքը, ովքեր ցանկանում են, որ Թուրքիան և Սիրիան պատերազմեն միմյանց դեմ: «Սիրիայում ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ թե Բաշար Ասադն է, այլ՝ Ռեջեփ Էրդողանը». Քեմալ Քըլըչդարօղլու

No comments: