Wednesday, October 24, 2012

Իրանում նարկոհանցագործության համար ազատազրկում է կրում 100,000 բանտարկյալ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ավելի քան 100,000 բանտարկյալներ ազատազրկման են դատապարտվել նարկոհանցագործությունների համար: Այս մասին հայտարարել sէ թմրանյութերի դեմ պայքարի իրանական կազմակերպության պետի տեղակալ Թահա Թահերին: Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մեծ զարկ են տալիս Աֆղանստանում թմրանյութ պարունակող բույսերի աճեցմանը, ուր առանց այդ էլ դա արվում է օրինական հենքով: Նա հավելել է, որ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողների ղեկավարները գտնվում են ոչ թե Իրանում, այլ նրա սահմաններից դուրս՝ ընդգծելով, որ Իրանում հիմնականում զբաղվում են թմրանյութերի շրջանառմամբ ու տարածմամբ: Թահերիի խոսքերով՝ վերջին 30 տարիների ընթացքում այդ ոլորտում իրավապահ մարմինների մղած պայքարի հետևանքով զոհվել է ավելի քան 3600 ոստիկան: Իրանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ իրանական բանտերում գտնվում են մոտ 220,000 բանտարկյալներ, ինչը բավական մեծ ցուցանիշ է:

No comments: