Thursday, October 25, 2012

«Թուրքիայում PKK-ի ակտիվ զինված պայքար սկսելու միակ պատճառը 1980թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումն է». Իբրահիմ Գյուչլու

1in.am. 25-10-2012- Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քուրդ քաղաքական
գործիչ և գրող Իբրահիմ Գյուչլուն Թուրքիայում PKK-ի ակտիվ գործունեության պատասխանատվությունը դրել է 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման կազմակերպիչների վրա՝ ընդգծելով, որ Թուրքիայում PKK-ի ակտիվ գործունեությունը շարունակվում է ցայսօր: Գյուչլուն հիշեցրել է, որ Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցած այդ ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից հետո ձերբակալվել ու կալանավորվել, ինչպես նաև կտտանքների են ենթարկվել ու սպանվել տասնյակ հազարավոր քրդեր: Ըստ Գյուչլուի՝ հենց թուրքական զինվորական իշխանությունների ձեռնարկած քրդական սպանդի հետևանքով էլ 1978 թվականին հիմնադրված PKK-ն 1984 թվականին սկսեց իր զինված ակտիվ պայքարը Թուրքիայում, որը շարունակվում է մինչ օրս:

No comments: