Tuesday, October 23, 2012

«Մուսուլման քուրդից վնաս չի գա, PKK –ն հայկական շարժում է». թուրքական հասարակության կարծրատիպ

7or.am. 23-10-2012- Ւնչպես տեղեկացնում է «Ակոս»–ը՝ «Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն սերմանող նյութերի ուսումնասիրության զեկույց»-ը, որում ամփոփված են 2012թ. երկրորդ քառամսյակի տվյալները։ Ըստ այդմ՝ մայիս–օգոստոս ամիսներին թուրքական մամուլում ատելություն պարունակող լուրերի թիրախում ամենից հաճախ գտնվող խմբերն են հայերը, քրիստոնյաները, հրեաները և հույները։ Համաձայն զեկույցի՝ ատելություն պարունակող նյութերի թիվը Թուրքիայում նախորդ զեկույցի տվյալների համեմատ աճել է։ Լրատվամիջոցների ատելության թիրախում ամենից շատ հայտնվել են հայերը, ինչի հիմնական պատճառն այն է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) կապում են հայերի հետ։ Ըստ զեկույցի՝ թուրքական մամուլում պնդումներ կան, թե մուսուլման քուրդից վնաս չի գա, PKK –ն հայկական շարժում է։

No comments: