Sunday, April 20, 2008

ՀՀ Հանրապետությունում գործում է շուրջ 90 հեռուստաընկերություն եւ ռադիոընկերություն

Հանրապետությունում գործում է մասնավոր 71 հեռուստաընկերություն եւ 15 ռադիոընկերություն: Մասնավոր հեռուստաընկերություններից 27-ը մալուխային են (6-ը` Երեւանում, 20-ը` մարզերում, 1-ը եւ Երեւանում, եւ մարզերում), 42-ը` եթերային (13-ը` մայրաքաղաքում, 26-ը` միայն մեկ մարզի տարածում, 3-ը հանրապետական): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից, լիցենզիա է տրված նաեւ երկու եթերամալուխային հեռուստաընկերության, որոնք հեռարձակվում են միայն Երեւանում` «Սուպեր սիստեմ» եւ «AA TV»: Մասնավոր հեռուստաընկերություններից հանրապետական ամենամեծ սփռումն ապահովում են «Հ2»-ը, «Արմենիա»-ն, «ԱԼՄ»-ն: Պետական ֆինանսավորմամբ գործում են Հանրային, «Նոր ալիք» հեռուստաընկերությունները եւ Շիրակի հանրային հեռուսատառադիոընկերությունը, միջպետական պայմանագրերով հեռարձակվում են OPT, PTP, «Կուլտուրա», «Միր» հեռուստաընկերությունների հաղորդումները: Ռադիոներից 11-ը հեռարձակվում են միայն Երեւանում, 2-ը` միայն մարզերում (Շիրակում` «Շանթ», եւ Լոռիում` «Միգ»), մասնավոր երկու ռադիո ապահովում են հանրապետական սփռում` «ԱՐ» միջմայրցամաքային եւ «Ռադիո հայ»: Միջպետական ծրագրով հեռարձակվում են նաեւ ֆրանսիական ռադիոհաղորդումներ: Պետական ֆինանսավորմամբ գործում է Հանրային ռադիոն:

No comments: