Sunday, July 20, 2008

13 ՀԱԶԱՐ ԴԻՄՈՐԴ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Բուհերի կենտրոնացված ընդունելության քննությունների նախաշեմին հուլիսի 18-ին մամուլի ասուլիս էր հրավիրել ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը: Նա տեղեկացրեց, որ ձեւավորվել է առարկայական 14 հանձնաժողով, որի նախագահներից ոմանք ունեն այս գործում լուրջ փորձառություն, ոմանք էլ նոր մարդիկ են: Նրանցից հիմնական պահանջը եղել է հանգիստ մթնոլորտում, առանց սթրեսների քննությունների անցկացումը, մասնագիտական բարձր չափանիշների ապահովումը եւ օբյեկտիվության պահպանումը: Որպես սկզբունք` քննական բոլոր հանձնաժողովներում ընդգրկվել են հանրակրթական դպրոցների կամ վարժարանների ուսուցիչներ:
Դիմորդների թիվը մայրաքաղաքում այս տարի 13013 է, որը նախորդ տարվա համեմատ գրեթե նույնն է. նվազել է ընդամենը 44-ով: Մարզերի դիմորդների շարժի առումով նկատվել է որոշակի հոսք դեպի մարզերի բուհեր: Այսպես, մայրաքաղաքից մի քանի դիմորդ դիմել են անգամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Եղեգնաձորում նոր բացված մասնաճյուղ, որտեղ ստացվել է, ընդհանուր առմամբ, 17 հայտ:

No comments: