Sunday, July 20, 2008

«ՊԵԿԻՆ-2008» 25 ՀԱՅ ՄԱՐԶԻԿ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

Մեկ ամսից Պեկինում մեկնարկող «Պեկին-2008» օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի 25 մարզիկ` տարբեր մարզաձեւերից: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր մասնագետ Անժելա Միրզոյանը:
Այս տարի, ըստ նրա, օլիմպիական խաղերին մասնակցելու են 6 ծանրորդ (5 տղամարդ, 1 կին), 6 հունահռոմեական ըմբշամարտիկ, 4 բռնցքամարտիկ, 3 ազատ ոճի ըմբշամարտիկ, 2 ձյուդոիստ, 2 ատլետ, 1 հրաձիգ եւ 1 լողորդ: Ինչպես միշտ, հայկական պատվիրակությունը ղեկավարելու է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Բացի մարզիկներից, պատվիրակության կազմում մեկնելու են նաեւ 13 մարզիչ, որոնցից 1-ը հրաձգության, 1-ը ձյուդոյի, 4-ը ծանրամարտի, 3-ը հունահռոմեական ընմբշամարտի, 2-ը ազատ ըմբշամարտի եւ 1-ը թեթեւ աթլետիկայի մասնագետներ են»,-նշեց նա: Գլխավոր մասնագետի խոսքով, յուրաքանչյուր տարի մարզիկները կատարելագործվում են, ու այս տարի հայկական պատվիրակությունը հաղթանակի ակնկալիքներով է մեկնում «Պեկին-2008»-ին մասնակցելու:
Հիշեցնենք, որ Աթենքում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանը ներկայացրել են 18 մարզիկ, սակայն նրանցից ոչ ոք մեդալ չի վաստակել:

No comments: