Sunday, July 20, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՆ 5-ՐԴ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ու ԱՄՆ-ում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը: Այս քաղաքական համաձայնագիրը արտահայտում է երկու երկրների կառավարությունների մտադրությունը միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումները կանխելու, հայտնաբերելու եւ այդպիսի միջադեպերին արդյունավետ կերպով արձագանքելու Հայաստանի Հանրապետության հզորությունները մեծացնելու ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության` այս համաձայնագրով ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունները նշանակալիորեն ամրապնդում են իրենց համատեղ ջանքերը, որոնք ուղղված են ահաբեկիչների կողմից բարձր ռադիոակտիվության նյութեր ձեռք բերելու վտանգի կանխմանը: Այս համաձայնագիրը թվով 5-րդն է, որ ստորագրվել է ԱՄՆ կառավարության Միջուկային նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի օժանդակության նախաձեռնության շրջանակում: Մինչ այդ ստորագրվել են համաձայնագրեր Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի ու Ղրղզստանի հետ:

No comments: