Tuesday, July 22, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՄԲ` ՆԱԽԱՎԵՐՋԻՆԸ

97 երկրների շարքում, որտեղ ապրող մարդիկ իրենց դժբախտ են զգում, Հայաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը:
Սոցիոլոգների մի խումբ եկել է այն եզրակացության, որ Դանիայում ապրող մարդիկ իրենց ամենաերջանիկն են զգում: Ամենադժբախտ մարդիկ ապրում են Զիմբաբվեյում: Դանիայում երջանկության գործակիցը կազմել է 4,24 տոկոս, ինչը կապված է այն փաստի հետ, որ նախ երկիրը խաղաղ է, եւ նաեւ` բավականին հարուստ: Նրան անմիջապես հաջորդում են Պուերտո-Ռիկոն, Կոլումբիան, Իսլանդիան, Հյուսիսային Իռլանդիան: ԱՄՆ զբաղեցրել է 16-րդ տեղը:
Հետխորհրդային երկրները հայտնվել են ցուցակի վերջերում: Այսպիսով, Ուկրաինան հայտնվել է Ռուսաստանից ներքեւ` զբաղեցնելով 88-րդ տեղը, որից հետո գալիս է Վրաստանը (նրանք նույն բացասական արդյունքն ունեն` -1,01): Նրանց քիչ է զիջում Լիտվիան եւ Էստոնիան` համապատասխանաբար -0,75 եւ -0,36: Էստոնիայից վերեւ ցուցակում գտնվում են Ռուանդան, Պակիստանը եւ Եթովպիան: Հետխորհրդային միակ երկիրը դրական արդյունքով Ղրղզստանն է (1,59) եւ Ադրբեջանը -0,13: Բելոռուսը գտնվում է 94-րդ տեղում, իսկ Մոլդովան` 95-րդում:

No comments: