Tuesday, July 22, 2008

ԵԹԵ ՉԿՐԱԿԵԻՆ, ԶՈՀԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԼԻՆԵԻ՞Ն

Սերժ Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ իշխանությունների կողմից ուժ չկիրառելը կհանգեցներ «շատ ավելի մեծ թվով զոհերի, հետեւանքները եւս ավելի ծանր կլինեին»: «Ուժ կիրառվել է ոչ թե հանրահավաքի մասնակիցների, այլ նրանց նկատմամբ, ովքեր ջարդուփշուր էին անում խանութները, կրակում էին ոստիկանության վրա եւ ոստիկանների ու ներքին զորքերի զինվորների վրա նռնակներ էին նետում: Ինչպե՞ս էր պետք արձագանքել», - ասել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա` «Չեն եղել կրակոցներ հանրահավաքի մասնակիցների վրա, կրակոցները եղել են նրանցից մեկ կիլոմետր հեռու: Ցուցարարներն էին ուժ կիրառում հասարակական կարգը պահպանել փորձող ոստիկանության հանդեպ»:
«Իսկ քննությունը պարզե՞լ է, որ բոլոր զոհվածները կողոպտիչներ էին», - այս հարցին Հայաստանի նախագահը պատասխանել է. - «Դա փաստ չէ: Սակայն հարյուր տոկոսանոց փաստ է այն, որ բոլոր տասը մարդիկ զոհվել են հրապարակից մեկ կիլոմետր հեռավորության վրա»:
«Քննությունը շարունակվում է, եւ, կարծում եմ, այն ամեն ինչ կպարզի, հստակություն կմտցնի», - նշել է Սերժ Սարգսյանը` կարծիք հայտնելով, որ դա տեղի կունենա, հավանաբար, աշնանը:

No comments: