Thursday, July 17, 2008

քվիտ են

«ՀԱՅԿԱԿԱՆ ՅԱՄԱՆԱԿ», 08.07.08: Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդու բազմահազարանոց հարսանիքը, որը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Երեւանի Սիլիկյան թաղամասի «Լաթար» հյուրանոցային համալիրում, աստղաբաշխական բյուջե է ունեցել: Ըստ արդեն ճշտված տվյալների, հարսանիքն արժեցել է 750 միլիոն դրամ կամ 2,5 միլիոն դոլար: Սա բնական հարց է առաջացրել հայ հանրության շրջանում` ինչո՞ւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծառայողական քննություն չի սկսում` պարզելու համար այս տեղեկատվության ճշմարտացիությունը: Լրացուցիչ ապացույցների կարիք նա չունի, որովհետեւ անձամբ է մասնակցել այդ «համեստագույն» հարսանիքին եւ իր աչքով է տեսել, թե ինչ ծախս է քաշել Աղվան Հովսեփյանը: Սակայն այս հարցն արդեն ունի պատասխան: Խնդիրն այն է, որ Աղվան Հովսեփյանն էլ կսկսի հետաքննել, թե այդ ի՞նչ միջոցներով է Տիգրան Սարգսյանը մի քանի տարի առաջ իր զավակի գրեթե նույնքան ճոխ հարսանիքը անցկացրել Կենտրոնական բանկի` Ծաղկաձորում գտնվող համալիրում: Աղվանն էլ անձամբ մասնակցել է այդ հարսանիքին:

No comments: