Thursday, July 17, 2008

ՄՈՍԿՎԱՅԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ԴԱՆԱԿՈՎ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՆ ՀԱՅԻ

Մոսկվայի արեւմտյան մասի հիվանդանոցներից մեկում բուժօգնության է դիմել դանակի հարվածներից վիրավորված Հայաստանի մի քաղաքացի: Այդ մասին տեղեկացանք ռուսական լրատվամիջոցներից: Քաղաքի իրավապահ մարմինների հաղորդմամբ, 53-ամյա հայը դանակի հարվածներ էր ստացել փորի եւ կրծքի, նաեւ մարմնի այլ հատվածներում: Նրանք նշել են, որ այդ մարդը ժամանակավորապես գրանցված է եղել մայրաքաղաքում: Ներկա պահին, իրավապահ մարմինները փորձում են պարզել դեպքի մանրամասները:

No comments: