Sunday, July 20, 2008

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԴԱՐՁԵԼ Է «ՄԻՍՍ ՏԻԵԶԵՐՔ»-Ի ՀԱՂԹՈՂ

Վենեսուելայի 22-ամյա ներկայացուցիչ սեւահեր Դայանա Մենդոսան Վիետնամում վաստակել է Միսս տիեզերք տիտղոսը: Գեղեցկության եզրափակիչ մրցույթը անցկացվել է վիետնամյան Նյաչանգե քաղաքում: Դայանա Մենդոսան դարձել է մրցույթի 57-րդ հաղթողը: Իսկ մրցույթն այս տարի էլ 170 երկրում հեռարձակվել է ուղիղ եթերով, ինչին ականատես են դարձել տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողներ:
Ութսուն երկրների ներկայացուցիչների` ազգային տարազով բեմ դուրս գալուց հետո ժյուրին հրապարակել է 15 լավագույների ցուցակը: Առաջին տասնյակում ընդգրկված են եղել Ռուսաստանի, Վենեսուելայի, Ավստալիրայի, Մեքսիկայի, Կոսովոյի, Դոմինիկյան Հանրապետության, Իտալիայի, Իսպանիայի եւ ԱՄՆ-ի գեղեցկուհիները:
Թագն արժե ավելի քան 120 հազար դոլար, այն պատրաստված է եղել վիետնամական ոսկեգործական ընկերություններից մեկի կողմից: Սպիտակ եւ դեղին ոսկուց պատրաստված թագի վրա տեղադրված է ավելի քան 1000 թանկարժեք քար, այդ թվում 550 հատ 30 կարատանոց սպիտակ ադամանդ եւ 375 հատ 14 կարատանոց դարչնագույն ադամանդ:

No comments: