Sunday, July 20, 2008

Ընդունելի գաղափար

Սեւամորթ նախագահ ունենալու գաղափարը ընդունելի է ամերիկացիների երկու երրորդի համար: Այդ են վկայում «Նյու Յորք թայմս» թերթի եւ CBS հեռուստաընկերության` հուլիսի կեսերին անցկացրած համատեղ հարցման արդյունքները: Հետազոտության համաձայն` սեւամորթ ամերիկացիների 65 տոկոսն է համարում, որ ԱՄՆ պատրաստ է աֆրոամերիկացի նախագահ ունենալ, այն դեպքում, երբ նույն ցուցանիշը եվրոպական ու լատինամերիկյան ծագման ամերիկացիների շրջանում մոտ 70 տոկոս է: Այս օրերին հրապարակված մեկ այլ հարցման համաձայն էլ, որի պատվիրատուներն են «Վաշինգտոն փոստ» թերթն ու ABC հեռուստաալիքը, ընտրարշավի միանձնյա առաջատարը դեմոկրատ սենատոր Բ. Օբաման է: Նույն հարցման արդյունքներով` ամերիկացիների 50 տոկոսը նոյեմբերին անցկացվելիք ընտրություններին պատրաստվում է քվեարկել Բ. Օբամայի, 42 տոկոսը` հանրապետական Ջ. ՄըքՔեյնի օգտին:

No comments: