Thursday, July 17, 2008

ՍԿՍՎԵԼ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հայ ժողովրդի հանդեպ գործած ծանր հանցագործությունների համար Հաագայի միջազգային դատարանի առջեւ կանգնեցնելու պահանջով հուլիսի 14-ից Համաժողովրդական շարժման (ՀՇ) նախաձեռնությամբ սկսվել է համահանրապետական ստորագրահավաք: «Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա` կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն: Իր միանձյնա եւ բռնատիրական իշխանությունը նա ամրապնդեց արյունով` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, եւ Հայաստանում հաստատեց իրական ավազակապետական ռեժիմ: Նա իշխանությունն ավարտեց կրկին արյունով` 2008թ.-ի մարտի 1-ի դաժան սպանդով, որը իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ»,- ասված է այն փաստաթղթում, որի տակ արդեն ստորագրել են միքանի հարյուր քաղաքացիներ:

No comments: