Sunday, July 20, 2008

ԿԵՉԱՌԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀՆԱԳՈՒՅՆ ԲԵՐԴ

Ծաղկաձորում գործում են 20-ից ավելի մեծ ու փոքր հյուրանոցներ, նույնքան էլ ներկայումս կառուցվում են: Ինչպես Արմենպրեսին ասաց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, զբոսաշրջային յուրաքանչյուր սեզոնին 5-7 հազար զբոսաշրջիկ ընդունող քաղաքում բոլոր ենթակառուցվածքներն ապահովված են, կա շուրջօրյա ջրամատակարարում, էլեկտրամատակարարում: Ամբողջովին վերակառուցվել եւ գործում են ճոպանուղու հինգ գծերը, լեռնադահուկորդների համար 6-7 սահադաշտին այս տարի ձմեռային զբոսաշրջանում կավելանա եւս մեկը:
Կեչառիս եկեղեցու մոտակայքում արդեն երեք տարի կատարվող հնագիտական ուսումնասիրություններով հնագույն բերդ է հայտնաբերվել, որն, ըստ նախնական թվագրության, միջնադարյան է (13-14-րդ դարեր): Բացվել են բերդի պարիսպները, պեղումներն իրականացնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը: Տարածքը, ըստ Ծաղկաձորի քաղաքապետի, հնարավոր է վերածել բացօթյա թանգարանի

No comments: