Thursday, July 17, 2008

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՖՐԱՆՍԻԱՆ ԿՄԵԾԱՑՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ԲԱՔՈՒ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին շնորհավորել է ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ:Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, շնորհավորական ուղերձում Ադրբեջանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կմեծացնի ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:Իր ուղերձում Իլհամ Ալիեւը նշում է, որ ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունները հաջող զարգանում են, «ինչի վկայությունն է բարեկամական կապերի մշտական ընդլայնումը Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ»:«Ֆրանսիայի ցանկությունը իր ավանդը մուծել Ադրբեջանի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում մեզ գոհունակության զգացում է պատճառում, եւ մեզ համար կարեւոր է, որ Ֆրանսիան մտադիր է հատուկ աջակցություն ցուցաբերել Եվրամիության հետ Ադրբեջանի հարաբերությունների խորացման գործընթացին»,- նշվում է ուղերձում:

No comments: