Saturday, July 19, 2008

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ. ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆԿԱՐԱ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ներկայացուցիչների հետ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում հանդիպումներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Անկարա» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակ Բուրաք Օզուգերգինը` մեկնաբանելով «Հյուրրիյեթ» օրաթերթի կողմից հայ-թուրքական գաղտնի հանդիպումների մասին տարածված լուրերը:«Այսօր մամուլում լույս է տեսել «Հայաստանի հետ գաղտնի բանակցություններ» խորագրով հրապարակում: Մենք 1991 թվականին ճանաչել ենք Հայաստանը որպես պետություն: Սրա շրջանակում էլ երկու կողմերի միջեւ ժամանակ առ ժամանակ լինում են հանդիպումներ, այդ թվում նաեւ երկու երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչների մակարդակով: Մենք կարծում ենք, որ պատճառ չկա այդ հանդիպումներին այլ նշամակություն վերագրելու համար»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարության մամլո խոսնակը:

No comments: