Tuesday, August 19, 2008

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-6-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստում հավանության արժանացավ սեպտեմբերի 1-6-ին Թուրքիայի քաղաքացիների համար Հայաստան առանց մուտքի վիզայի այցելութուն սահմանելու մասին որոշման նախագիծը: Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նշեց, որ որոշումը կապված է սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հետ:Վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե շուտ չէ սեպտեմբերի 1-ից սկսել այդ գործընթացը, Ա.Սարգսյանը պատասխանեց, որ այդ ընթացքում նախատեսվում է Թուրքիայի 20-25 հազար քաղաքացիների այցելություն Հայաստան, որոնց մի մասը, հնարավոր է, ցանկանա 1-2 օր մնալ երկրում:

No comments: