Thursday, August 21, 2008

ՈՒՐՈՒԳՎԱՅԱՀԱՅ ՄԱՐԶԻՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԵԹԵ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏԸ ՉԱՐՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ ԿԱՐՈՂ Է ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ

ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ուրուգվայահայ ճանաչված ֆուտբոլային մարզիչ Սերժիո Մարգարյանը ցանկալի չի համարում թուրք մարզասերների ներկայությունը ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի նախընտրական փուլի շրջանակներում Երեւանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը: Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:«Երբ հունական «Պանատինաիկոս» թիմի մարզիչն էի, այցելեցինք Ստամբուլ` խաղալու թուրքական «Ֆեներբախչե»-ի հետ ՈՒԵՖԱ-ի գավաթի համար: Չեմ մոռանում, թե ինչպիսի բռնության ենթարկվեցինք` ե'ւ դաշտում, ե'ւ դաշտից դուրս, այդ իսկ պատճառով պատասխան խաղը Աթենքում անցկացվեց առանց թուրք մարզասերների ներկայության` ՈՒԵՖԱ-ի ղեկավարության որոշմամբ»,- պատմել է Մարգարյանը` հավելելով. «Մենք պետք է զգուշավոր լինենք, չպետք է խառնենք հայ ժողովրդի պատմության սեւ էջերը սպորտի հետ: Ամենակարեւորն է, որ ցույց տանք աշխարհին, որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է, եւ ֆուտբոլի դաշտում հաղթենք լավ խաղով»,- ասել է ուրուգվայահայ մարզիչը: Ըստ նրա, եթե անվտանգության հարցով անհրաժեշտ ամեն ինչ չարվի, այս խաղը կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ:

No comments: