Wednesday, August 13, 2008

ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ԵՆ ՄԵԿՆԵԼ ՋԱՎԱԽԱՀԱՅ 12 ՈՍՏԻԿԱՆ

ԱԽԱԼՔԱԼԱՔ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ - ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում իրադրությունը հանգիստ է, այնուամենայնիվ հայ բնակչությունը սննդամթերք է կուտակում: Ինչպես հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը, զորակոչի ենթակա երիտասարդներին արգելված է դուրս գալ Վրաստանի սահմաններից` կապված Հարավային Օսեթիայում ընթացող ռազմական գործողությունների հետ:Ըստ գործակալության ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների, մինչ օրս Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններից պատերազմական գոտի են մեկնել 12 հայ ոստիականներ, իսկ Ասպինձայի եւ Ախալցխայի շրջանների գրեթե բոլոր ոստիկանները տեղափոխվել են Թբիլիսի:Խուճապ է նկատվում Կարս-Ախալքալաք երկաթուղու ազգությամբ թուրք մասնագետների եւ շինարարների շրջանում: Օգոստոսի 10-ին վաղ առավոտից սկսած նրանք տեխնիակայով հանդերձ դուրս են եկել տարածաշրջանից եւ ուղեւորվել դեպի Թուքիա:Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի Ծալկա-Բորժոմի հատվածը վերահսկում են հատուկ ջոկատայինները:

No comments: