Thursday, August 28, 2008

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ 18-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Սիրելի հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց պատմական հռչակագիր, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը բռնում է անկախության, հայոց պետականության վերականգնման ուղին: Այսպիսով, ազդարարվեց ողջ աշխարհին, որ այսուհետ ինքներս ենք տեր կանգնելու մեր ճակատագրին եւ ստանձնելու պատասխանատվություն Հայաստանի ժողովրդի, համայն հայության եւ միջազգային հանրության առջեւ: Սա կամարտահայտումն էր մի ժողովրդի, որ ոտքի էր կանգնել վճռա­կանորեն պաշտպանելու իր մարդկային ու ազգային արժանապատ­վությունը Արցախում, Հայաստանում եւ ամենուրեք, որտեղ հայ կա: Սա առաջին իրա­վական փաստաթուղթն էր, որով մենք, որպես քաղաքական միավոր, վերադար­ձանք ազգերի միջազգային ընտանիք: Շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական տարեդարձի կապակցությամբ. տարեդարձ, որը մեկ անգամ եւս ստիպում է իմաստավորելու մեր անցած ուղին եւ միավորվելու մեր երկրի վերելքի գաղափարի շուրջ: «ԼՐԱԳԻՐ», 23.08.08

No comments: