Հայաստանում այս տարի գրանցվել է 35 երկրաշարժ: Հանրապետությունում սեյսմիկ իրավիճակը հսկվում է 14 գեոդեզիական եւ 150 մոնիտորինգային կայաններից բաղկացած ազգային դիտացանցով: Ամենաուժեղ երկրաշարժերը (3,4 մագնիտուդ, որը հավասարազոր է 4 բալի) տեղի են ունեցել ապրիլի 24-ին եւ հունիսի 20-ին: Առաջինի ուժգնությունը զգացվել է Աշոցքից 7 կմ հյուսիս-արեւելք ընկած Զույգաղբյուրում եւ Բավրայում, երկրորդինը` Նոյեմբերյանից 15 կմ հարավ-արեւելք` Իջեւանում եւ Բերդում: Հաջորդ` ավելի թույլ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 18-ին Գառնիից 8 կմ հարավ-արեւելք` 3,3 մագնիտուդով` հավասարազոր 3 բալի, որի ուժգնությունը զգացվել է Երեւանում, իսկ փետրվարի 13-ին Սպիտակում գրանցվել է 2,6 մագնիտուդով` հավասարազոր 3 բալի, երկրաշարժ: Ինչպես Արմենպրեսին ասաց ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ, պրոֆեսոր Ալվարո Անտոնյանը, չնայած երկրաշարժերի քանակը նախորդ տարիների համեմատությամբ ցածր է, սակայն Հայաստանի տարածքում եւ նրա հարակից շրջաններում կա էներգիայի դեֆիցիտ, որը հավանաբար լրանա 5,5- 6 մագնիտուդի հասնող երկրաշարժով:
Thursday, August 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment