Thursday, August 28, 2008

ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ

Օգոստոսի 11-ի առավոտյան «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի վրա են հարձակվել 2 սափրագլուխներ եւ նրան դաժան ծեծի ենթարկել: ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունն այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Լուսինե Բարսեղյանը մշտապես աչքի է ընկել իր համարձակ հոդվածներով, որոնցում բացահայտել է հայաստանյան իշխանությունների հակաժողովրդավար եւ հանցագործ բնույթը: Մասնավորապես, բոլորովին վերջերս Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի (http://www.hzh.am/Arkhiv/2008/August/0108/01-08.html) եւ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի (http://www.hzh.am/Arkhiv/2008/August/0708/07-08.html) ունեցվածքի մասին խայտառակ բացահայտումներով հոդվածները մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ ծեծը եղել է նշված անձանցից մեկի պատվերով` հաշվի առնելով, որ վերջիններս նախկինում եւս աչքի են ընկել լրագրողների հետ հաշվեհարդար տեսնելու իրենց բանդիտական հակումներով: ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը լրագրող Լուսինե Բարսեղյանի նկատմամբ բռնությունը ընդունում է որպես անաչառ լրատվության եւ ազատ խոսքի հանդեպ ոտնձգություն, խստորեն դատապարտում այս եւ նմանօրինակ այլ արարքներ եւ Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում շուտափույթ բացահայտել հանցագործներին եւ կազմակերպիչներին: Միեւնույն է եթե հիմա չբացահայտեք, մենք` երիտասարդներս, մեր ժամանակին բացահայտելու ու օրենքի ողջ ուժով անուն առ անուն պատժելու ենք այս հանցագործությունը կատարողներին, դրա կազմակերպիչներին եւայն պարտակողներին»:

No comments: