«Զվարթնոց» օդանավակայանն այս տարվա առաջին յոթ ամիսներին իրականացրել է 4844 թռիչք-վայրէջք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4299-ի փոխարեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, նույն ժամանակահատվածում օդանավակայանով հանրապետություն է ժամանել 360 հազ.772 ուղեւոր` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 336 հազ. 950-ի փոխարեն: Մեկնել է 409 հազ. 833 ուղեւոր` 2007 թ-ի նույն ժամանակահատվածի 369 հազ. 254-ի դիմաց: Այս տարվա առաջին յոթ ամիսներին օդանավակայանով հանրապետություն է ներմուծվել 3376 տոննա, առաքվել է 2375 տոննա բեռ: «Շիրակ» օդանավակայանը նշված ժամանակահատվածում իրականացրել է 90 թռիչք-վայրէջք: Օդանավակայանով հանրապետություն է ժամանել 5 354, մեկնել` 8 490 ուղեւոր:
Thursday, August 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment